|
Փոխարժեքներ
24 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Մայիսի 18-ին նշվող` Թանգարանների միջազգային օրվա շրջանակում այսօր մեկնարկել է «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը:
Մայիսի 17-ին Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ կիրականացվի նաև հատուկ երթուղով այցելություն «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան հետևյալ կանգառներով`
◆ Երևան քաղաքի պատմության թանգարան,
◆ Հայաստանի պատմության թանգարան, Հայաստանի ազգային պատկերասրահ, Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան, Հայաստանի ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ, Ալ. Թամանյանի թանգարան-ինստիտուտ,
◆ Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական համալսարանի թանգարան, Հայ Յեղափոխական դաշնակցութեան պատմութեան թանգարան,
◆ Հայաստանի բնության պետական թանգարան,
◆ «Ագուլեցի» ԱՄՍԿ հիմնադրամ:
Մայրաքաղաքի որոշ թանգարաններում Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական համալսարանի և Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի ուսանողները կամավոր սկզբունքով մինչև կեսգիշեր կաջակցեն «Թանգարանների գիշեր» միջոցառմանը' նպաստելով այցելուների առավել ներգրավմանը թանգարանային տոնին:
«Թանգարանների գիշեր» միջոցառման կապակցությամբ մայիսի 17-ին Երևանի մետրոպոլիտենը կաշխատի մինչև ժամը 01:00-ն: