Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Երեկ Մարտիրոս Սարյանի հիմնանորոգված տուն-թանգարանն իր դռներն է բացել այցելուների առջև:
«Հեքիաթն այսօր դարձավ իրականություն: Թանգարանի 50-ամյակի շեմին մենք ստացանք մի բացառիկ նվեր Հայաստանի կառավարությունից ու նախագահից: Դա Սարյանի թանգարանի արդիականացված շենքն է, որն ունի բոլոր այն հարմարությունները, որոնց մասին երազում էինք, և թվում էին անիրական»,- նշել է Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Ռուզաննա Սարյանը:
Հիմնանորոգման ծրագրի շրջանակում ամրացվել են շենքի հիմքերը, կրող պատերը, ինչպես նաև կառուցվել միջոցառումների համար նախատեսված առանձին դահլիճով լրացուցիչ 4-րդ հարկը, իսկ նախկին բաց պատշգամբը վերածվել է գրադարանի: Փոխվել են ջրամատակարարման, ջրահեռացման, հոսանքի սնուցման համակարգերը, ստեղծվել են հենաշարժական խնդիրներ ունեցող այցելուների մուտքը և ներսում նրանց տեղաշարժն ապահովող հնարավորություններ: Շենքը վերազինվել է նաև տեխնիկապես: Տուն-թանգարանը համապատասխանեցվել է ժամանակակից պահանջներին, ապահովվել են բոլոր անհրաժեշտ պայմանները թանգարանի այցելուների որակյալ սպասարկման, գիտական և կրթական ծրագրերի իրականացման համար:
Թանգարանի վերանորոգման և վերազինման նպատակով պետական միջոցներից տրամադրվել է շուրջ 460 միլիոն դրամ, ևս 55.5 միլիոն դրամ տրամադրվել է արտաբյուջետային միջոցներից:
2013 թվականի մայիսին մեկնարկած հիմնանորոգման աշխատանքներն ավարտվել են 2016 թվականի նոյեմբերին: