|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան, ծանոթացել Սարյանի ստեղծագործության տարբեր շրջանները ներառող հավաքածուին, թանգարանի երեք հարկերում կազմակերպված մշտական ցուցադրությանը:
Հանրապետության ղեկավարը դիտել է նաև հուլիսի 15-ին բացված «Կնոջ կերպարը Սարյանի արվեստում» խորագրով ցուցահանդեսը, որում ներկայացված է ինչպես Մ. Սարյանի տուն-թանգարանից, այնպես էլ Հայաստանի ազգային պատկերասրահից, Չարենցի անվ. գրականության և արվեստի թանգարանից, Սարյան ընտանիքի հավաքածուից ավելի քան չորս տասնյակ ստեղծագործություն:
Այցի ընթացքում հանրապետության ղեկավարին ներկայացվել են Սարյանի տուն-թանգարանի ներկայիս խնդիրները՝ կապված հիմնանորոգման, լրացուցիչ որոշակի շինարարական աշխատանքների իրականացման, թանգարանի պահոցի, արխիվի, նոր ցուցադրության պատշաճ կազմակերպման, նաև թանգարանի 45-ամյա հոբելյանը բարձր մակարդակով նշելու հետ: Նախագահը հանձնարարականներ է տվել ներկայացված խնդիրների լուծման ուղղությամբ: