|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
NASA-ն (ԱՄՆ տիեզերական տարածության հետազոտման ազգային վարչություն) իր պաշտոնական կայքէջում հայտարարություն է տարածել, որի համաձայն` կազմակերպությունը հավաստիացնում է, որ Մարս մոլորակի մթնոլոտում մեթան է հայտնաբերվել:
Թեմային ավելի վաղ անդրադարձել էր նաև New York Times ամերիկյան պարբերականը:
Լրատվամիջոցի տեղեկություններով` NASA-ի մարսագնացը հունիսի 19-ին կատարած չափումների ընթացքում հսկայական ծավալի մեթան է հայտնաբերել Կարմիր մոլորակի մթնոլորտում: Հետագայում մարսագնացն ամերիկյան ազգային վարչությունից ստացել է այլ չափումներ կատարելու հրահանգներ: Նշվում է նաև, որ այդ դիտարկումների արդյունքներն Երկիր մոլորակ կհասնեն այսօր` հունիսի 24-ին:
Այս հայտնագործությունը կարող է նախանշել, որ մոլորակում միկրոօրգանիզմներ կարող են լինել: