|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների երեկվա հանդիպումից մեծ ակնկալիքներ չարժե ունենալ. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Շիրակ Թորոսյանը՝ անդրադառնալով երեկ Վիեննայում տեղի ունեցած Նալբանդյան-Մամեդյարով հանդիպմանը:
«Ես թերահավատորեն եմ մոտենում սրան, որովհետև Ադրբեջանը դեռ պետք է մարսի նոր իրավիճակն ու իր վրա զգա Հայաստան-ԵՄ համաձայնագրի հետևանքները: Կարծում եմ, որ որոշակի ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի միջազգային հանրության ճնշման և հայկական կողմի կարծր դիրքորոշման ներքո Ադրբեջանն աստիճանաբար տեղափոխվի առավել կառուցողական դաշտ», - ընդգծեց նա:
Ըստ Թորոսյանի` առայժմ անհնար է հակամարտության կարգավորման շոշափելի արդյունքներ ակնկալել, բայց Արցախյան հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ, ինչպես նաև միջազգային երեք իրավական սկզբունքների զուգորդմամբ:
«Սա է Արցախյան հակամարտության հարցում հայկական դիվանագիտության գաղափարական մեխը, և սա է հենց այն, ինչ ընկալվում է միջազգային հանրության կողմից, և այն է, ինչն Ադրբեջանը մշտապես փորձում է խեղաթյուրել»,- հավելեց պատգամավորը: