Փոխարժեքներ
11 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.84 |
EUR | ⚊ | € 408.82 |
RUB | ⚊ | ₽ 3.8875 |
GBP | ⚊ | £ 487.91 |
GEL | ⚊ | ₾ 140.28 |
1988 թվականի դեկտեմբերի 7-ին՝ ժամը 11։41-ին, էպիկենտրոնում 10 բալ ուժգնությամբ երկրաշարժը հուժկու ցնցման ենթարկեց Հայաստանի հյուսիսային հատվածը՝ այդպիսով խլելով ավելի քան 25 հազար մարդու կյանք ու անօթևան դարձնելով ավելի քան 500 հազար մարդու։
Ստորգետնյա հզոր ցնցումների հետևանքով կես րոպեում ավերվեց հանրապետության գրեթե ողջ հյուսիսային հատվածը, որտեղ ապրում էր շուրջ 1 մլն մարդ։
Աղետի պատճառով շարքից դուրս եկավ բնակֆոնդի 17 տոկոսը, տուժեց երկրի 21 քաղաք և շրջան, 342 գյուղ: Լրիվ կամ մասնակի ավերվեցին Սպիտակ, Լենինական, Կիրովական, Ստեփանավան քաղաքներն ու ավելի քան 230 արդյունաբերական օբյեկտներ։
Երկրաշարժն ընդգրկեց ՀՀ տարածքի մոտ 40 տոկոսը (10 000 կմ քառակուսի):
Աղետից 30 տարի անց դեռևս վերացված չեն աղետի հետևանքները՝ ամբողջովին վերականգնված չեն ավերված բնակֆոնդն ու ենթակառուցվածքները։ Երեք տասնամյակ անց դեռևս հազարավոր մարդիկ ապրում են տնակներում։