|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
1988 թվականի դեկտեմբերի 7-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժից 30 տարի անց Մեծ Բրիտանիայի Լանքաշիրի փրկարարական թիմից երկու հրշեջ-փրկարար, որոնք փրկարարական աշխատանքներ իրականացնելու նպատակով այդ ժամանակ թիմի հետ եկել էին աղետի գոտ, կրկին այցելել են ողբերգության վայրը:
Այդ մասին BBC-ի հրապարակած տեսանյութում արդեն թոշակի անցած հրշեջները` 75-ամյա Փոլ Բըրնսը և 69-ամյա Ռեջի Բերին, պատմել են են աղետի մասին իրենց ցավոտ հիշողությունները:
Տեսանյութում անդրադարձ է կատարվում Համլետ Դիլբարյանին, որի ընտանիքի բոլոր անդամները զոհվել են երկրաշարժի ժամանակ, իսկ այժմ նա միայնակ ապրում է վագոնում:
Մանրամասները` տեսանյութում: