Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.16 |
EUR | ⚊ | € 422.18 |
RUB | ⚊ | ₽ 4.6495 |
GBP | ⚊ | £ 505.97 |
GEL | ⚊ | ₾ 141.47 |
Եղբայրնե՛ր եւ քույրե՛ր, այսօր իմ երկրորդ ծննդյան օրն է. գրել է ռուս ռազմական թղթակից Յուրի Կոտենոկը, որը մեկ տարի առաջ՝ հոկտեմբերի 8-ին, Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու ռմբակոծության ժամանակ եղել էր այնտեղ:
«2020 թվականի հոկտեմբերի 8-ին ադրբեջանցիների «Բայրաքթարները» (կառավարվում և ղեկավարվում էին թուրքերի կողմից) հրթիռ արձակեցին Շուշիի Սբ Ամենափրկիչ տաճարում առաջին հարվածից առաջացած անցքի մեջ: Եկեղեցում միայն երեքս էինք` ես, Լևոն Արզանովը և Հրանտ Բալադյանը: Հրթիռը պայթեց ինձանից 2 մետր հեռու, թռավ 4 մետր հեռու: 40-ից ավելի բեկոր մարմնիս, գլխիս, սրտիս շրջանում: Թոքերը, ձեռքերը, ոտքերը խոցվել էին: Հրաշքով եմ ողջ: Փառք Աստծոն ամեն ինչի համար: Շնորհակալություն Սամվել սարկավագին, հայ բժիշկներին: Աշխատում ենք, եղբայրնե՛ր»,- գրել է նա: