Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր առավոտյան ցրտին Գյումրիի Մյասնիկյան 118 տան մոտ երկու ոստիկաններ էին հերթապահում: Դարպասի դուռը կողպված էր: Դռան առաջ մի քանի սպիտակ մեխակներ էին ու սպիտակ տիկնիկ: Դա հավանաբար ինչ-որ մեկը բերել էր երկու տարեկան Հասմիկի համար:
Գյումրիի Սուրբ Նշան եկեղեցում դրված էին վեց դագաղներ՝ հինգ մեծ սևագույն, ևս մեկ հատ փոքրիկ, սպիտակ գույնի: Դա ավելի շատ նման էր օրորոցի:
Այդ սպիտակի մեջ՝ եկեղեցու ցրտին, պառկած էր երկու տարեկան Հասմիկը:
Ապա, ըստ հաջորդականության, եկեղեցու պատից պատ շարված մյուս դագաղներում պառկած էին 2-ամյա Հասմիկի մայրը, ապա հայրը, ապա հորաքույրը, ապա տատը՝ էլի Հասմիկ Ավետիսյան, ապա պապը:
Մենք ողջ օրը անց կացրինք Գյումրիում՝ մարդիկ, լաց, տղամարդու լաց, դագաղներ, ցույց, 102-րդ ռազմակայան, ռուսկի պիդառաց: Վաղը այդ վեց դագաղները, որոնցից մեկը ավելի շատ սպիտակ օրորոցի էր նման, պիտի դրվեն սառած հողի մեջ: Այս երկու օրերի մասին ես հավանաբար մի բան կգրեմ:
Քիչ առաջ՝ տունդարձին, լսում եմ, որ մեր պատգամավորներից, պետական այրերից ոմանք կոչ են անում չսրել հայ-ռուսական հարաբերությունները և նման բաներ:
Այս սարսափելի ոճիրը ցույց տվեց կրկին, որ հայ քաղաքական միտքն ու էլիտան հիվանդ է ռուսասիրությամբ և հիվանդ է անբուժելիորեն: Ու այդ հիվանդությամբ նրանք ողջ Հայաստանն են վարակել:
Այս սարսափելի ոճիրը մեկ անգամ ևս ապացուցեց, որ հայերի ստրկամտությունը, որ վերծանում են հայ-ռուս բարեկամություն եզրույթով, անխախտ է:
Գրառումը՝ Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան էջից