Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2009 թվականից նոյեմբերի 4-ը նշվում է որպես սոցիալական աշխատողի օր, առաքելություն, որը միտված է անձի, ընտանիքի սոցիալական կարիքների գնահատմանը և դրանց համարժեք լուծումների տրմանը:
Իսկ իրականում՝ դարձյալ 100-ամյակ. 100 տարի առաջ նոյեմբերի 4-ին Հայաստանի Առաջին Հանրապետության խորհրդարանում ձևավորվեց նոր կառավարություն՝ Հովհաննես Քաջազնունու գլխավորությամբ: Հայ Յեղափոխական Դաշնակցության և Հայ Ժողովրդական կուսակցության միջև կնքված ազգային համաձայնության հիմքում ընկած էին նաև նախարարությունների թվի ավելացումը և կառավարության կազմում երկու կուսակցությունների անդամների միջև պաշտոնների հավասարաչափ բաշխումը: 1918թ. նոյեմբերի 4-ին հանրապետության կառավարման համակարգում, ի թիվս այլ մարմինների, առաջին անգամ ասպարեզ եկան կրթության, պարենավորման և խնամատարության նախարարությունները: Նորաստեղծ կառավարության առանցքային՝ վարչապետի, ներքին և արտաքին գործերի, ինչպես նաև խնամատարության նախարարների պորտֆելները տրվեցին Հայ Յեղափոխական Դաշնակցությանը:
«Երկիր»-ի խմբագրակազմը շնորհավորում է սոցիալական աշխատողներին մասնագիտական օրվա կապակցությամբ և մաղթում աշխատանքային հաջողություններ դժվար, բայց կենսական մեծ նշանակություն ունեցող ոլորտում: