Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ստեփանակերտի և Արցախի մյուս հատվածների բնակչությունը լավ պատրաստված է քաղպաշտպանությանը, գիտի օդային տագնապի դեպքում ինչպիսի վարք դրսևորի և որտեղ պատսպարվի, իսկ ՀՀ-ում տարիներ շարունակ եղել են բացթողումներ քաղպաշտպանության մասով՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը մամուլի ասուլիսում։
«Հիմա մենք մեր ամբողջ ուժերը ուղղել ենք քաղպաշտպանության մեխանիզմների ստեղծմանը՝ ազդարարման մեխանիզմների ստեղծմանը, շչակների համալրմանը, ժամանակավոր ապաստարանները պատշաճ վիճակի բերելու գործողություններին»,- ասաց նա:
Փամբուխչյանը նաև տեղեկացրեց, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներից 227 հոգի, հիմնականում փրկարարներ, հրշեջներ՝ կամավորական խումբ ձևավորելով, պատերազմի օրերին ծառայություն են իրականացրել Արցախի առաջնագծում: Բարեբախտաբար, իրենց աշխատակիցների շրջանում զոհեր և վիրավորներ չկան:
Նախարարի տեղակալը նշեց, որ ԱԻՆ-ի աշխատանքները, սկսած սեպտեմբերի 27-ից, երբ սկսվեց պատերազմը, եղել են բավական հագեցած: Գերատեսչությունը, բացի իր հիմնական գործառույթներից, իրականացրել է նաև հումանիտար օգնության կազմակերպումը: Մասնավորապես, ԱԻՆ-ը ներգրավված է եղել մարդասիրական բեռ ստանալու, բաշխելու, տեսակավորելու գործընթացում, որը ներկայում էլ շարունակվում է: Հումանիտար օգնությունը հասցվել է ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանում գտնվող արցախցիներին:
ԱԻՆ-ը բուժվարչության միջոցով իրականացրել է վիրավորների տեղափոխում, առաջին բուժօգնության կազմակերպում, այդ օրերին գործել է դաշտային հոսպիտալ: Պատերազմի օրերին իրականացվում էին նաև զոհված զինծառայողների դիակների դուրսբերման աշխատանքներ:
Այս փուլում ՀՀ ԱԻՆ-ը հայ-ռուսական հումանիտար արձագանքման կենտրոնի միջոցով ապահովում է շինանյութերի, հումանիտար ապրանքների տեղափոխում:
Մանրամասն՝ տեսանյութում․