Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Անցնող 4 տարիների ընթացքում ի՞նչ է ասում իշխանությունը. ասում է, որ ընդդիմության նպատակը Արցախը, հայրենիքը չէ, այլ իրենց թալանի պաշտպանությունն է։ Այս մասին «Երկիր մեդիա»-ի տաղավարում պատգամավոր Գեղամ Մանուկյանի հետ զրույցում ասել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«Հիմնական կուտը, որ տալիս են ժողովրդին, հիմնական թեզը դա է։ 4 տարի թալանի մասին խոսելով փորձում են պահել իրենց իշխանությունը։ Մի պարզ վարժություն եմ ասում, թող մեր հայրենակիցներն անեն և այս հարցի պատասխանը կունենան։ Ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը այն բոլոր անունները, որ հնչեցրել է, հարցադրումներ է արել ԱԺ-ում, իր «Հայկական ժամանակ»-ում, կոնկրետ անուններ է նշել, թող քաղաքացին տեսնի, թե նրանք որտեղ են, դրանք իմ ու քո կողքի՞ն են, թե՞ Նիկոլի»,- ասաց պատգամավորը:
Գեղամ Մանուկյանն նշեց, որ այդ անունները, որոնց մասին գրել է Փաշինյանը, նրանցից մեծ մասից գումար է ստացել այդ ժամանակ։
Իշխան Սաղաթելյանն ավելացրեց, որ հիմա էլ շարունակում է ստանալ․
«Այդ մարդիկ, որոնցից հասարակությունը տարիներ շարունակ դժգոհել է, այսօր ընդդիմության կողքին չեն, բոլորին, հայտնի դեմքերի, անունների մասին է խոսքը։ Ես նրանց ցուցակն ունեմ և այդ մասին մի օր պետք է խոսվի։ Ուղղակի մեր հարցերը, խնդիրներն էնքան օրհասական են այսօր և այլ տեղում են… Հիմա դնենք, տեսնենք ո՞ւմ են թալանի մեջ մեղադրում, ի՞նձ, քե՞զ։ Դե թող վերցնեն ցուցակը տեսնեն՝ ով որտեղ է ու էդ հարցերի պատասխանը ստանան քաղաքացիները ու փակեն այդ թեման»,- ասաց նա։