Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ»-ին հաջողվել է պարզել, որ ատոմակայանում հայտնաբերված խախտումների վերաբերյալ քրեական գործը հարուցվել է այս տարվա առաջին կեսին:
«Ստուգումների արդյունքները ցույց են տվել, որ ՀԱԷԿ-ից տարիներ շարունակ անընդհատ տասնյակ միլիոնավոր դրամներ են հոսել դուրս, ասենք՝ գնումներ կատարելու կամ նորոգման աշխատանքներ կատարելու դիմաց վճարումների տեսքով: Որոշ տեղեկությունների համաձայն՝ այս տարի բացահայտված սխեման գործել է դեռեւս 2007 թվականից, այսինքն՝յոթ տարի շարունակ ՀԱԷԿ-ից առավել քան խոշոր չափերի գումարներ են դուրս բերվել: Ավելին՝ մեր տեղեկություններով՝ բոլոր այն փաստաթղթերը, որոնցով այդ գումարները դուրս են գնացել, հաստատված են ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Գագիկ Մարկոսյանի ստորագրությամբ: Իսկ, ասենք, Կալանավորված ՀԱԷԿ ՓԲԸ կոմերցիոն գծով նախկին փոխտնօրեն Ռուբիկ Մովսիսյանի ստորագրությունն այդ փաստաթղթերի վրա չկա, բայց «գործի գլուխը» եղել է նա: Տվյալ դեպքում ավելի ճիշտ կլինի ասել, որ Գագիկ Մարկոսյանը Ռուբիկ Մովսիսյանի մոտ տնօրեն է աշխատել: Ամեն դեպքում, նա ԱԱԾ-ին վստահեցրել է, որ չարաշահումներից և «ատկատներից» ոչ մի տեղեկություն չի ունեցել: Հաշվի առնելով այն փաստը, որ նրան դեռևս մեղադրանք չի առաջադրվել, և նա կալանավորված չէ, ենթադրվում է, որ իր անմեղության մասին պնդումներն ԱԱԾ քննիչների համար համոզիչ են եղել: Այս գործով ամենաառանցքային հարցն այն է, թե ինչպես է հնարավոր եղել տարիներ շարունակ ՀԱԷԿ-ից «փող քաշել», բայց այդ մասին ոչ ոք չի իմացել: Ըստ լուրերի՝ Ռուբիկ Մովսիսյանը ՀԱԷԿ-ի փոխտնօրենի պաշտոնում ժամանակին նշանակվել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախկին նախարար, այժմ Սերժ Սարգսյանի խորհրդական Արմեն Մովսիսյանի անմիջական հովանավորությամբ: Ավելին՝ փոխտնօրեն Մովսիսյանը համարվել է նախարար Մովսիսյանի հավատարիմ մարդը ՀԱԷԿ-ում: Ի դեպ, այս տարվա դեռևս հոկտեմբերի կեսերին լուրեր տարածվեցին, որ նախկին նախարար Արմեն Մովսիսյանը կարող է կալանավորվել:
Մեր տեղեկություններով՝ այդ լուրերը ևս այս գործի հետ են կապվում: Պարզապես Արմեն Մովսիսյանի հետագա ճակատագրի հարցով քաղաքական որոշումը դեռ չի կայացվել: Ու եթե անգամ որոշվի Արմեն Մովսիսյանին չկալանավորել, նա դատապարտվելու հեռանկարից փրկվի էլ, ապա միևնույն է՝ «կուլակաթափ» կարվի: Այս հարցում կասկած չկա»,- գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։