|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Լեռնային Ղարաբաղի մասին համաձայնագիրը կարող է դրական ազդեցություն ունենալ Անկարայի ու Երևանի հարաբերությունների վրա: Այդ մասին հինգշաբթի հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն՝ ելույթ ունենալով ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 27-րդ նիստում, որն անցկացվել է տեսակոնֆերանսի ձևաչափով:
«Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի միջև համաձայնագիրը երեք տասնամյակ անց խաղաղություն հաստատելու իրական հնարավորություն է: Այն, անշուշտ, դրական ազդեցություն կունենա տարածաշրջանային կայունության, ինչպես նաև ադրբեջանա-հայկական և թուրք-հայկական հարաբերությունների վրա»,- ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը: