| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովն իր հոդվածում գրում է, որ Հայաստանում ներքաղաքական իրավիճակն անդրադառնում է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վրա: Հոդվածը հրապարակվել է Независимая газета-ում:
Վլադիմիր Կազիմիրովը կարծիք է հայտնում, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պահանջը՝ բանակցային սեղանի շուրջ վերադարձնել Լեռնային Ղարաբաղը, համապատասխանում է այդ հակամարտության եռակողմ կոնֆիգուրացիային, առավել ևս որ 1990-ականների կեսին բանակցությունները տարվել են բոլոր երեք կողմերի միջև՝ Ղարաբաղի մասնակցությամբ: Նա հիշեցնում է, որ Ղարաբաղի հարցով 1994 և 1995 թվականների երկու համաձայնագրերը նույնպես ստորագրվել են հակամարտության բոլոր երեք կողմերի կողմից:
Ըստ Կազիմիրովի, սակայն, ՀՀ-ում ներքաղաքական իրավիճակը, առաջացած տարաձայնությունները դժվար թե դրականորեն ազդեն Բաքվի հետ բանակցություններում ՀՀ-ի դիրքերի վրա. պատահական չէ, որ Բաքվից արդեն մեղադրում են Հայաստանին հանդիպումների և բանակցությունների տապալման մեջ:
«Ոչ միայն ներքին իրավիճակը, այլև բանակցային գործընթացը պահանջում է երկրում բոլոր առանցքային ուժերի ջանքերի միացում: Անհարմար է դրսից ինչ-որ բան առաջարկել, առավել ևս՝ նման միամիտ բան, բայց չի՞ հասունացել արդյոք Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի շուտափույթ հանդիպման անհրաժեշտությունը՝ թեկուզ հակամարտության կարգավորման խնդիրների նկատմամբ միասնական մոտեցում մշակելու նպատակով:
Վստահ եմ, որ նրանցից ոչ մեկին թարգմանիչ չի պահանջվի, եթե խոսեն ապագայի լեզվով, այլ ոչ անցյալի, և մտածեն ԼՂ ճակատագրի մասին, այլ ոչ թե իրենց դիրքերի»,- գրում է Կազիմիրովը: