կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-24 12:06
Հասարակություն

Ադրբեջանի հետ դրականորեն կարձագանքենք Հայաստանի դրական քայլերին. Չավուշօղլու

Ադրբեջանի հետ դրականորեն կարձագանքենք Հայաստանի դրական քայլերին. Չավուշօղլու

Թուրքմենստանի իր գործընկեր Ռաշիդ Մերեդովի հետ համատեղ մամուլի ասուլիսում Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն անդրադարձել է նաև Արցախում տեղի ունեցած վերջին իրադարձություններին:

Լրագրողի հարցին, թե հնարավո՞ր է Թուրքիայի, Ադրբեջանի և Թուրքմենստանի միջև Լեռնային Ղարաբաղի հարցով համագործակցության ծրագիր, Չավուշօղլուն պատասխանել է. «Այժմ կա խաղաղության, տարածաշրջանային զարգացման, վերականգնման և կայունության հնարավորություն: Մեր կոչը միշտ եղել է այս ուղղությամբ: Եթե Հայաստանը շարժվի այս ուղղությամբ, այս երկիրը և նրա ժողովուրդը կշահեն տարածաշրջանի կայունությունից ու տնտեսական զարգացումից: Մենք ակնկալում ենք, որ Հայաստանը կգործի՝ այս ամենը հաշվի առնելով: Ադրբեջանի հետ մենք դրականորեն կարձագանքենք այն դրական քայլերին, որոնք Հայաստանը կկատարի»:

Չավուշօղլուն հաստատել է Թուրքիայի անվերապահ աջակցությունը Ադրբեջանին և ասել, որ Թուրքիան նաև կաջակցի տարածաշրջանի վերականգնմանը, Լեռնային Ղարաբաղի խաղաղությանն ու բարգավաճմանը: Նա նաև ասել է, որ այս թեմայի շուրջ զարգացումները քննարկվել են երկկողմ և եռակողմ հանդիպումների ընթացքում:

Թուրքիայի արտգործնախարարի խոսքով՝ այժմ աշխատանքներ են տարվում Վրաստանին գործընթացում ներգրավելու ուղղությամբ:

«Հուսով եմ, որ Վրաստանը նույնպես կմասնակցի: Տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատումից հետո այդ նախագծերի իրականացումը կարագանա, ինչից կշահեն բոլորը»,- ասել է նա: