Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, մի քանի տնտեսագետներ ու քաղաքագետներ քննարկեցին ռուս-թուրքական հաշտեցման տնտեսական ու քաղաքական հետևանքները Հայաստանի համար:
Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանի խոսքով` Հայաստանը արտահանման ծավալների 20 տոկոսով կախված է Ռուսաստանից, իսկ ներմուծման ծավալներով` 30 տոկոսով, այսինքն` Հայաստանի համար հիմնական առևտրատնտեսական գործընկերը մնում է Ռուսաստանը: Իսկ Թուրքիան միայն 1 միլիարդ դոլարի գյուղատնտեսական մթերք է արտահանում Ռուսաստան: Վիլեն Խաչատրյանի կարծիքով` որևէ տնտեսական ազդեցություն Հայաստանի համար չի ունենա ռուս-թուրքական տնտեսական հարաբերությունների վերականգնումը:
Իսկ տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանի կարծիքով` դատելով վիճակագրական տվյալներից` ռուս-թուրքական տնտեսական սառեցված հարաբերությունների ժամանակահատվածում որոշակիորեն աճել էր գյուղատնտեսական մթերքների, մասնավորապես` լոլիկի արտահանումը Հայաստանից Ռուսաստան: Թուրքայի բացակայությունը Ռուսաստանի շուկայում լրացրել են նաև Չինաստանն ու Մարոկկոն: Ըստ նրա` տնտեսական պատժամիջոցների վերացումից հետո լավատեսական կանխատեսումների առիթ չի կարող լինել Հայաստանի համար:
«Պետք է տեսնենք,` մենք կարո՞ղ ենք մրցակցել այլ երկրների արտադրանքի, մասնավորապես` թուրքական լոլիկի հետ: Մեկ այլ մրցակից են ռուսական արտադրողները, որոնք Թուրքիայի հետ սանկցիաների ժամանակահատվածում մեծացրել են իրենց ջերմոցների թիվը»,- ասաց Հայկ Գևորգյանը:
Նրա խոսքով` ինտեգրացիոն տնտեսական կառույցները նույնպես դրականորեն չեն ազդելու Հայաստանի վրա, միակ տարբերակը Հայաստանի տնտեսության հզորանալն է: