Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ռուսաստանը շարունակում է «վճռական քաղաքականությունն ու ագրեսիվ գործողությունները». ասվում է ՆԱՏՕ-ի ռազմավարական զեկույցում:
Փաստաթղթի հեղինակները պնդում են, որ դա կանխում է կառուցողական երկխոսությունը: «Ռուսաստանը պարբերաբար վախեցնող ռազմական գործողություններ է իրականացնում ՆԱՏՕ-ի սահմանների անմիջական հարևանությամբ»,- նշում են նրանք:
Զեկույցը նաև հաղորդում է «Եվրատլանտյան տարածաշրջանի անվտանգության վրա բացասական ազդող» Ռուսաստանի ակտիվ գործունեության մասին Սև և Բալթիկ ծովերում, Արկտիկայում և Միջերկրական ծովի արևելյան մասում: Այնտեղ նաև պնդում կա Ուկրաինայի և Վրաստանի դեմ «Մոսկվայի ագրեսիայի» մասին:
«Երկարաժամկետ հեռանկարում՝ մինչև 2030 թվականը, Ռուսաստանը, հավանաբար, կմնա Հյուսիսատլանտյան դաշինքի հիմնական ռազմական սպառնալիքը»,- ասում են զեկույցի հեղինակները:
Նրանք կարծում են, որ ՆԱՏՕ-ն պետք է երկկողմանի մոտեցում պահպանի Ռուսաստանի նկատմամբ, որը բաղկացած է ինչպես «զսպումից», այնպես էլ երկխոսությունից: Բացի այդ՝ դաշինքին առաջարկվում է բաց մնալ խաղաղ համակեցության քննարկման համար և դրականորեն արձագանքել ռուսական կողմի դիրքորոշման «կառուցողական փոփոխություններին»: