Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այս ընտրություններից հետո ակտիվ քաղաքական կյանքը ոչ թե վերջանում է, այլ ճիշտ հակառակը` սկսվում է և այն շարունակվելու է ոչ թե պառլամենտում, այլ պառլամենտից դուրս, քանի որ այս խորհրդարանը հեղափոխության առումով օպորտունիստական է լինելու: Ֆեյսբուքի իր էջում նման գրառում է կատարել քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ ներկայացնելով մի օրակարգ՝ որով, ըստ նրա, հնարավոր կլինի իշխանափոխությունը վերածել իրական հեղափոխության.
«Հեղափոխությունները սկսվում են կաբինետներից ու շարունակվում փողոցում: «Կաբինետային» բաղադրիչը չի իրականացվում, այսինքն՝ իշխանության են գալիս հեղափոխության օպորտունիստները և իրական հեղափոխության շարունակության դրոշը բարձրացնելու խնդիր է առաջացել: Դա է ապագա քաղաքական գործընթացների պարադիգման:
Իսկ որն է իրական հեղափոխության օրակարգը:
- Սահմանադրության փոփոխությունը` նախագահի լիազորությունների ավելացում վարչապետին հակակշիռներ ստեղծելու համար:
- Խորհրդարանի դերի բարձրացում` նախարարների ու դեսպանների նշանակումների պարտադիր վավերացումը խորհրդարանի կողմից:
- ԱԱԾ -ի և Ոստիկանության նախարարությունների վերածելը, որպեսզի հաշվետու լինեն խորհրդարանին:
- Դատական համակարգի ռեֆորմներ, գուցե հանրաքվեի միջոցով դատավորական կորպուսի արմատական փոփոխության հնարավորության ստեղծում:
- Բազմաչարչար Ընտրական Օրենսգրքի փոփոխություն` ռեյտինգային համակարգի վերացմամբ և օրենսգրքի պարզեցմամբ:
- Կուսակցությունների մասին նոր օրենքի ընդունում` պարտադիր վերագրացմամբ, ներկուսակցական ժողովրդավարության հաստատմամբ և կուսակցության մեջ ավտորիտար կառավարման հնարավորության բացառմամբ:
- Ուղիղ ժողերդավարության մեխանիզմների հաստատում; Այս կետն ավելի մանրամասն է պետք ներկայացնել, դա հետո:
Ցուցակը չեմ շարունակում ձեր համբերությունը չչարաշահելու համար:
Հիմնականում այն կետերն են, որից ՔՊ-ը հրաժարվել է, այսինքը հեղափոխության օրակարգը չի կատարվում»,- գրել է քաղաքագետը: