|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Ադրբեջանական անցակետից կամ որևէ այլ կետից հայերի առևանգումները պետք է դիտարկել ադրբեջանական ագրեսիվ քաղաքականության տրամաբանության մեջ:
Ընդ որում` վերջին 2 դեպքերը իրենց բնույթով եզակի չէին և ադրբեջանական ագրեսիան միայն Արցախում ապրող մեր հսյրենակիցների վրա չի տարածվում:
2-3 ամիս առաջ, նույն ադրբեջանցիները, Սրաշեն-Շիկահող հատվածում` ՀՀ ինքնիշխան տարածքից, 2 զինծառայող էին առևանգել:
Այս բոլոր միջադեպերին ոչ միայն ադրբեջանական լկտիությունն է միավորում, այլ հայաստանյան իշխանությունների լռությունը, որով քարտ-բլանշ է տրվում ադրբեջանական նորանոր սադրանք-ագրեսիային:
Ադրբեջանը միջոցների կիրառման հարցում սահմանափակում չի ունենա այնքան ժամանակ, քանի Հայաստանի իշխանությունն իր քաղաքական կուրսով դրա հնարավորությունը տալիս է»։