կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-01-28 16:35
Աշխարհ

ՆԱՏՕ–ն կոչ է անում պատրաստվել Ռուսաստանի կողմից «ագրեսիվ գործողություններին»

ՆԱՏՕ–ն կոչ է անում պատրաստվել Ռուսաստանի կողմից «ագրեսիվ գործողություններին»

Կորոնավիրուսային համաճարակը լրջորեն ազդել է ՆԱՏՕ-ի բյուջեի վրա: Եվ այս իրավիճակում դաշինքի գլխավոր քարտուղար Իենս Ստոլտենբերգը, առանց որևէ նոր բան մտածելու, դիմել է վաղուց ապացուցված մեթոդին՝ ՆԱՏՕ-ի անդամներին Ռուսաստանով վախեցնելուն, որպեսզի ավելացնի ռազմական ծախսերը: Նա դաշինքի ռազմական կոմիտեի անդամներին կոչ է արել աջակցել իրենց պետությունների պաշտպանական ներուժին, այդ թվում՝ Մոսկվայի կողմից «ագրեսիվ գործողություններին» պատրաստ լինելու համար. գրում է ռուսական segodnia.ru-ն:

Դաշինքի ռազմական կոմիտեի նախագահ Ստյուարտ Փիչը հայտարարության մեջ նշել է, որ Ստոլտենբերգը դաշնակիցներին հորդորում է ավելացնել պաշտպանական ծախսերը, ներդնել ժամանակակից կարողություններ և ապահովել, որ զինված ուժերը պատրաստ լինեն արձագանքել այնպիսի մարտահրավերների, ինչպիսիք են «Ռուսաստանի ագրեսիվ գործողությունները, ահաբեկչությունը և ռիսկերը»՝ Չինաստանի վերելքի հետ կապված:

Ըստ Ստոլտենբերգի՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների ժողովրդավարական կարգին ու արժեքներին «մարտահրավեր է նետվում»:

Հատկանշական է, որ մեկ ամիս առաջ նա հայտարարել էր, որ Ռուսաստանից անմիջական ռազմական սպառնալիք չկա ՆԱՏՕ-ին՝ ավելացնելով, որ Մոսկվան օգտագործում է իր ուժը հարևան տարածքների, օրինակ՝ Ուկրաինայի և Վրաստանի դեմ: Այժմ Ստոլտենբերգը կրկին սկսել է շանտաժի ենթարկել իր գործընկերներին:

Իր հերթին, Մոսկվայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հայտարարությունը հեգնանք է առաջացրել:

«Ժամանակն է, որ Ստոլտենբերգը հասկանա, որ երեք կամ չորս մայրաքաղաքներների ստեղծած կանոնների վրա հիմնված աշխարհը  ավարտվում է: Կան շատ քիչ մարդիկ, որոնք ցանկանում են պահպանել այս կանոնները, որոնք ոչ թե միջազգային իրավունքի վրա, այլ միայն ուժեղների իրավունքի վրա են հիմնված»,- գրել է Twitter-ում ՌԴ Դաշնային խորհրդի անդամ Ալեքսեյ Պուշկովը, որն ավելի վաղ կոչ էր արել դադարեցնել Ռուսաստանի՝ Արևմուտքին հաճոյանալու փորձերը: