|
Փոխարժեքներ
25 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.51 |
| EUR | ⚊ | € 450.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.8918 |
| GBP | ⚊ | £ 515.61 |
| GEL | ⚊ | ₾ 141.56 |
Հայաստանում դեկտեմբերի 2-ի ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 1264 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 137231 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 515992 վերջին մեկ օրում` 3375 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 22641 պացիենտ. մեկ օրում նվազել է 209-ով:
Վերջին տվյալներով՝ ապաքինվել է 111795 անձ, վերջին մեկ օրում՝ 1430 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 35 քաղաքացի, մահացածների թիվը 2228 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 8 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 567 է: