|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Հայաստանում հոկտեմբերի 26-ի ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 973 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 78810 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 379541 վերջին մեկ օրում` 2201 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 26113 պացիենտ. մեկ օրում ավելացել է 701 -ով:
Վերջին տվյալներով՝ ապաքինվել է 51162 անձ, վերջին մեկ օրում՝ 254 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 16 քաղաքացի, մահացածների թիվը 1196 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 339 է: