|
Փոխարժեքներ
28 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
Հայաստանում հոկտեմբերի 27-ի ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 1600 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 80410 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 382938 վերջին մեկ օրում` 3397 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 27027 պացիենտ. մեկ օրում ավելացել է 914 -ով:
Վերջին տվյալներով` ապաքինվել է 51814 անձ, վերջին մեկ օրում` 652 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 26 քաղաքացի, մահացածների թիվը 1222 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 8 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 347 է: