Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանում նոյեմբերի 5-ի ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 2413 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 99563 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 423485 վերջին մեկ օրում` 5405 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 37562 պացիենտ. մեկ օրում ավելացել է 1060-ով:
Վերջին տվյալներով՝ ապաքինվել է 60135 անձ, վերջին մեկ օրում՝ 1323 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 28 քաղաքացի, մահացածների թիվը 1476 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 390 է: