|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հայաստանում նոյեմբերի 3-ի ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 1328 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 94776 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 413515 վերջին մեկ օրում` 2991 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 35381 պացիենտ. մեկ օրում ավելացել է 166 -ով:
Վերջին տվյալներով՝ ապաքինվել է 57599 անձ, վերջին մեկ օրում՝ 1133 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 22 քաղաքացի, մահացածների թիվը 1413 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 7 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 383 է: