Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Վարչապետը նախարարներ է նշանակում ու այդ հրամանագրերը ստորագրում է մեկը, որ նույնպես պահանջում էր կառավարության հրաժարականը, աբսուրդ՝ ըստ Yerkir.am-ի ասաց քաղաքական գործիչ Աղվան Վարդանյանը մամուլի ասուլիսում, որտեղ 13 բացահայտում արեց Նիկոլ Փաշինյանից։
Նա ասաց, որ ԿԳՄՍ նոր նախարար Վահրամ Դումանյանը ՀԱԿ-ական է, երկար տարիներ նրա կուռքը Լևոն Տեր-Պետրոսյանն էր, հետո ու հիմա՝ Նիկոլ Փաշինյանը։
«Ես կռապաշտ կրթության նախարար չեմ պատկերացնում», - նշեց նա։
Մյուս՝ պաշտպանության նախարարի մասին, Աղվան Վարդանյանն ասաց, որ՝ ամենահին, անողնաշար, Անդրանիկ Քոչարյանի թաշկինակ Վաշարշակ Հարությունյանը առաջնագծում երբեք չի եղել, Ապրիլյան քննիչ հանձնաժողովում Անդո Քոչարյանի փորձագետն էր, այն Անդո Քոչարյանի, ով, ըստ բանակի նախկին գլխավոր շտաբի պետի, միայն ու միայն վնասել է Զինված ուժերին, խանգարել է մատակարարումներին։
«Վստահ չեմ, որ Վաղարշակ Հարությունյանը տարբերում է վառոդի ու սաունայի հոտերը»,-ասաց Աղվան Վարդանյանը։
Էկոնոմիկայի նոր նախարար Վահան Քերոբյանը, ով Menu.am-ի հիմնադիրն է, Վարդանյանի խոսքով՝ սնանկացրել է նախկին ու ներկա բիզնեսները։
«Իմացանք, որ պատրաստվում է ներխուժել ադրբեջանական, թուրքական շուկա․ մի բան հուշեմ՝ մեկ ուրիշ կայք կա՝ Shirim.am, թող գտնեն այս կայքի տնօրենին ու նշանակեն հեռահաղորդակցության նախարար՝ կապ այն աշխարհի հետ», - ասաց նա։
Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի մասին Աղվան Վարդանյանն ասաց՝ արցախյան բանակցություններից մղոններով հեռու է, հիմա էլ զբաղվում է Նիկոլի կնոջ հեռախոսազանգերը կազմակերպելով։
Արտակարգ իրավիճակների նոր նախարար Անդրանիկ Փիլոյանին չի ճանաչում, սակայն «ամոթալի պարտության հերոս գեներալ» խոսքերն ամեն ինչ ասում են։
Կոտայքի նոր մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանի մասին Աղվան Վարդանյանն ասաց՝ Սասուն Միքայելյանի քենակալն է կամ աներձագը։
«Այս բոլոր նշանակվածները «բեսպիլոտնիկներ» են, մարդ չկա մեջը, բայց ավերներ կարող են գործել», - նշեց Աղվան Վարդանյանը։
Հիշեցնենք, որ մինչ այդ Աղվան Վարդանյանը ներկայացրել էր 13 հարցադրում-բացահայտում Նիկոլ Փաշինյանի մասին։