|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ռուսաստանը, անհրաժեշտության դեպքում, կարող է ապրանքներ գնել Թուրքիայի պաշտպանական արդյունաբերությունից:
«Թուրքիան անօդաչու թռչող սարքեր է վաճառում նրանց, ովքեր դրա կարիքն ունեն: Այս գործարքը (Ուկրաինայի հետ) ուղղված չէ Ռուսաստանի դեմ: Եթե Ռուսաստանն ունենա մեր արտադրանքը գնելու անհրաժեշտություն, ապա կարող է դրանք գնել այնպես, ինչպես մենք նրանցից գնել ենք Ս-400-ը»,- ասել է նախարարը Haber Turk հեռուստաալիքի եթերում:
Չավուշօղլուն կրկին պնդել է, որ Թուրքիան և Ռուսաստանը շարունակում են բանակցությունները Անկարայի կողմից Ս-400 զենիթահրթիռային համակարգերի երկրորդ գնդի ձեռք բերման շուրջ: