Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր կառավարության շենքի դիմաց բողոքող տոնավաճառների աշխատակիցները թեև նախապես չէին պատրաստել իրենց հիմնական պահանջները, սակայն նրանցից շատերի հետ զրույցի արդյունքում պարզ դարձավ, որ նրանք պատրաստ չեն կառավարության նոր հարկային քաղաքականությանը:
Ներկայացնում ենք տոնավաճառների աշխատակիցների արձագանքները:
«Մեզանից պահանջում են հաշիվ ֆակտուրա , իսկ մեր պահանջն է, որ դրանք վերացնեն: Մինչև հիմա մուծել ենք շրջանառության 3,5 տոկոսը, էլի կմուծենք , ոչ թե դնեն հաշվիչ դրամարկղեր փոխեն, մի օլիգարխ բերել է դրանք վաճառում է, մենք էլ գնում ենք պարտադրված»:
«Ոչ մի բան մեզ ձեռնտու չէ , վերացրեք այդ անհեթեթ օրենքները»:
«Մոլերի համար է էս ամեն ինչն արվում : Մեզ ճնշում են, որ մենք թողենք դուրս գանք, ժողովուրդը գնան մենակ մոլերից օգտվեն: Բա մենք ի՞նչ անենք, ի՞նչ աշխատենք: Վարչապետը մոռացել է իր խոստումները, էն չի որ հասնեն աթոռին ու ժողովրդի մասին մոռանան, թե՞ վարչապետը երեխա է պահում, իսկ մենք չենք պահում»:
«Մինչև վարչապետ դառնալը ասում էր` պարտադիրը կհանեն, հենց դարձավ վարչապետ, նորից մտցրեցին պարտադիրը , ո՞նց կարելի է այդքան խաբել մարդկանց»:
«Եթե վերացրեցին փոքր բիզնեսը, դրանով աշխատատեղեր են ստեղծելու՞ , միայն օլիգարխները պետք է աշխատեն՞, բա մենք՞..
«Իրենք աշխատավարձ մեզ տալի՞ս են, որ մեր վարկով վերցրած գումարով գնված ապրանքի վրա տոկոսներ են դնում »:
«Մենք մի կերպ ենք գոյատևում, Գիքոր ենք կանչում, որ մեկը մտնի մի շոր առնի, մեջը 500 դրամ մեզ մնա »: