Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախից նոր վերադարձած բժիշկ Տարոն Տոնոյանը Ազատության հրապարակում հայտարարեց, որ որոշել էր չխոսել, բայց չէր պատկերացնի, որ Ղարաբաղի կորստից հետո Ազատության հրապարակում այդքան քիչ մարդ կլինի՝ հայտնում է Yerkir.am-ը։
17 կուսակցությունների հրավիրած հանրահավաքի ընթացքում նա ասաց, որ ափսոսում է տղերքի թափված արյան համար, որ մարդիկ իրենց տանը նստած՝ սպասում են, քանի դեռ կրակն իրենց տուն չի հասել։
«Այսպես որ գնա՝ հասնելու է, արթնացեք, ժողովուրդ»,-ասաց նա։
Տարոն Սիմոնյանի խոսքով՝ պարտվել են իշխանությունները, ժողովուրդը չի պարտվել։
«Մեր զինվորը չի պարտվել: Ով կասի զինվորը փախել է, նա էդ զինվորին չի տեսել, նա չի տեսել արյունաքամ զինվորին, ով հասնում էր հոսպիտալ, ասում էր՝ 4 ընկերներս մնացին, իրենցից լուր չունեմ, ասում էր՝ 4-ից երեքը մինուճար են, բայց կռվել են: Ամո՛թ նրան, ով կասի՝ մեր զինվորը, մեր գեներալը չի կռվել: Տեսեք, թե մեր գեներալներից քանիցն են «բլիժնի բոյի» ժամանակ հրազենային վերքեր ստացել: Մեր բանակը կռվող բանակ է: Պատերազմի առաջին 7 օրում մենք տվել ենք սարսափելի մեծ կորուստներ, բայց նահանջել ենք ընդամենը մի քանի սանտիմետր»,-ասաց նա իր աչքով տեսածը:
ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Տարոն Տոնոյանն ասաց, որ սա իշխանության կռիվ չէ, սա պոռթկում է հայրենիքի կորստի:
«2 ու կես տարի այս իշխանությունը փողոցային սուտասանի նման խաբել է մեզ, խոստացել է տնտեսական վերելքներ և մենք ունեցել ենք ոչինչ արդյունքում: Ի՞նչ էր անում մեր իշխանությունը, երբ որ Թուրքիան զորավարժություններից հետո իր ամբողջ տեխնիկան ու անձնակազմը թողեց Ադրբեջանում: Իրենք փոխանակ ԱԹՍ-ներ, ՀՕՊ ձեռք բերեին, PR էին անում զինվորների ծնողների մոտ, որ տեսեք 4 տեսակ աղցաններ են ուտում մեր զինվորները»,-ասաց նա:
Նիկոլ Փաշինյանի գնալը ժամանակի խնդիր է՝ հավելեց բժիշկ-ազատամարտիկը։
«Պետք է քաջություն ունենա, թող համարի, որ իր կյանքի ամենամեծ բարձունքը ոչ թե փշալարն էր, որի վրայով անցավ․․․ Ես ակնկալում էի, որ պատերազմի ժամանակ իր ֆեյսբուքի էջը պետք է փոխի ու իր բետադինով թրջած ձեռքն ու քայլող բոթասները, ու դնի զինվորի նկար, որը կռվեց հայրենիքի համար: Բայց իր համար փշալարերի վրայից անցնելը կյանքի ամենամեծ հերոսությունն էր ու գագաթնակետը»,-հայտարարեց Տարոն Տոնոյանը:
Նա հավատացրեց, որ գնացքը չի գնացել։
«Այս պայմանագիրը, որ ստորագրվել է, ունի բազմաթիվ թերի կետեր, բազմաթիվ հարցեր կան շտկելու։ Եվ այն վարչապետը, որն արժանացել է մեր թշնամական պետության նախագահի ծաղրանքին, ինչպե՞ս կարող է այդ նվաստացումից հետո քննարկումներ անել։ Անհնարին է»,-ասաց նա:
Տոնոյանը նշեց, որ նա ստորագրել է այն ժամանակ, երբ ռուսական զորքը դեռ Արցախում չէր: Այսօր ռուսական զորքն Արցախում է, հարկավոր է պինդ կանգնենք, մեր պայքարը շարունակենք և այդ կետերի մեջ բազմաթիվ կետեր կարող են փոխվել ի օգուտ մեզ, ի օգուտ Արցախի:
«Պրիմիտիվ, սուտասան վարչապետ: Նիկոլ հեռացիր»,-վանկարկեց նա:
Հանրահավաքին ելույթ էր ունեցել նաև որդեկորույս մայր ու ասել՝ թող վարչապետը գա ու իմ աչքերի մեջ նայի։
Ավելի վաղ գրել ենք նաև Վարդան Ոսկանյանի հայտարարության մասին, որ իրենք առաջարկում են փոխել բանակցողին։
Ավելի վաղ հաղորդել էինք Հրանտ Բագրատյանի խոսքը, որ՝ Փաշինյանի տարերային բնավորության դառը պտուղները մենք քաղում ենք։
Մանրամասն՝ տեսանյութում․