Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կանադահայ Խորեն Մարդոյանը գրում է․
«Տիգրան Ավինյան
Զոհված նահատակների արյունը դեռ չչորացած, գերիներին դեռ չվերադարձրած, անհետ կորածներին չգտած, Արցախից, ձեր տգետ և ապիկար կառավարության քաղաքականության արդյունքում հազարավոր տեղահանված մարդկանց կարիքները չապահոված, երկրի տնտեսությունը կոլապսի հասցրած` դու դեռ ստորագրում ես քո աշխատակազմին պարգեւավճար տրամադրելու որոշու՞մ:
*Ամբողջ աշխարհի հայությունը իր վերջին խնայողությունը ուղարկում էր Արցախի համա՞ր, թե՞ որ ձեր նման ապիկարները Արցախը հանձնեն ու իրենք իրենց պարգևատրեն:
Ինչի՞ համար են պարգեւատրվել:
*Հայի պատիվ ու արժանապատվությունը գետնատակ անելու համա՞ր,
*Երկիրն ու քաղաքացուն հուսալքության հասցնելու համա՞ր, որ մարդիկ սրտատրոփ սպասում են թե երբ է փողոցից հայտնված կառավարությունը վերացնելու ռազմական դրությունը, որ լքեն երկիրը,
*Պատերազմը տանուլ տալու համա՞ր,
*Շուշին թուրքին նվիրելու համա՞ր,
*44 օր հայ հասարակությունը ստի եւ կեղծիքի մեջ պահելու համա՞ր…
* Թե՞ պատերազմը չկանխելու, կամ կեսից չդարադարեցնելու համար, կամ` մի գուցե Արցախի բունկերում նկարվելու համա՞ր:
Ինչի՞ համար, արա…
Կարելի է երկար թվարկել այս ցանկը, բայց միևնույնն է` դու եւ քո ղեկավարը աննուղելի եք, դուք թքած ունեք ժողովրդի վրա, կարեւորը ձեր աթոռները պահպանվեն, որ շարունակեք լափել մինչեւ վերջ, շարունակաբար ասելով` նախկիններ, նախկիններ, նախկիններ:
Երբ ժամանակին գրել էի, որ քո տեսակին ոչ թե չպետք է թույլ տալ, որ որեւէ պետական կառավարման մարմնի կողքով քայլի, այլ պետք է այդ մարմիների կողքով քայլելուց պահպանի 150 մետր հեռավորություն` մարդիկ նեղացել էին: Տեսա՞ք ինչ եղավ… Տեսա՞ք ինչ արեցին սրանք:
Իմացիր` այս իրավիճակում քո կողմից նման որոշում ստորագրելը առնվազն անբարոյականություն էր:
Հրաժարական տվեք եւ հեռացեք մեր սուրբ Հայրենիքից:
Զոմբիներին, դավաճաններին արդարացնողներին, անտեղյակներին և անուղեղներին խնդրում եմ չմեկնաբանել:
Լուռ ու մունջ բլոկ եք գնալու»: