կարևոր
2665 դիտում, 7 ամիս առաջ - 2023-09-05 11:59
Հասարակություն

Իմ սերն եմ ուղարկում Հայաստանի, Արցախի ու ամբողջ աշխարհի հայերին․ Սնուփ Դոգ

Իմ սերն եմ ուղարկում Հայաստանի, Արցախի ու ամբողջ աշխարհի հայերին․ Սնուփ Դոգ

Օրերս հայտնի դարձավ,որ սեպտեմբերի 23-ին համաշխարհային աստղ Սնուփ Դոգի մեգահամերգի բացումը կանի արցախցի ռեփեր Լյոկան, ով էլ իր խոսքը լսելի կդարձնի բեմից։ Այս թեմային մեր անդրադարձը կարող եք կարդալ՝ անցնելով ակտիվ հղումով։

Այս լուրին անմիջապես հաջորդեց Սնուփ Դոգի ինստագրամյան գրառումը, որում ասվում է. 

«Իմ սիրելի հայեր, մտքերով ձեզ հետ եմ ու իմ սերն եմ ուղարկում Հայաստանի, Արցախի ու ամբողջ աշխարհի հայերին։ Խաղաղություն, սեր ու ուժ եմ մաղթում բոլորին։ Գալիս եմ, կհանդիպենք սեպտեմբերի 23-ին»։