Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Իրատես դե ֆակտոն» գրում է.
«Վերջին շրջանում փոխարժեքի անկայուն վիճակը շատերին տարաբնույթ մեկնաբանությունների առիթ է տվել։ Դոլարի թանկացումը և դրամի արժեզրկումը, ըստ մեր աղբյուրների, դեռ անհանգստությունների տեղիք կտան։
Մասնագետները պնդում են, որ Մաքսային միությանն անդամակցումը դրամը դարձնելու է «մանրադրամ», սակայն խնայողությունները ռուբլու վերածելն էլ ճիշտ չէ։ Ի՞նչ անել «93-ի» վիճակում չհայտնվելու և փաստի առաջ չկանգնելու համար։ Արտարժույթի «գործում» հմտացած մեր զրուցակիցն ասաց՝ խնայողությունը պահիր դոլարով.
«Ավելի ապահով կլինեն խնայողություններդ, կորուստներդ էլ՝ քիչ։ Եթե ասեմ ոսկով, ախր Հայաստանում կարգին ոսկի կա՞, որ դրան վստահես։ Ամենալավ ելքը մնում է ու կմնա դոլարը»։
Պահելը պահենք, ասա՝ խնայողություն լինի»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։