Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Երասխը արդեն դառնում է սահման, և ճանապարհով անցնելիս ամեն անգամ Ադրբեջանի դրոշն ենք տեսնում, իսկ եթե հանձնեն Տիգրանաշենը, Ելփին և Չիվա գյուղերը թիրախի տակ են հայտնվելու: Ոչ մի հայ վարորդ չի կարող այդ ճանապարհով անցնել»,-այս մասին Տիգրանաշենում լրագրողների հետ զրույցում ասաց ֆերմեր Տիգրան Եղոյանը։
Նշենք, որ «Միասին» շարժման անդամներն այսօր՝ մարտի 20-ին, այցելել են Արարատի Մարզի Տիգրանաշեն գյուղ, որը Ադրբեջանը համարում է անկլավ և պահանջում է իրեն հանձնել այն:
«Մենք անընդունելի ենք համարում անկլավ հասկացությունը: Անընդունել ենք համարում և անբարոյականություն, երբ որևէ պետական պաշտոնյայի շուրթերից հնչում է, որ հանձնվում է: Դրանով փակվում են ռազմավարական ճանապարհները: Այ այնտեղ հայկական պոստերն են, որտեղ կանգնած են մեր տղաները: Իսկ մի քիչ այն կողմ գտնվող բլուրի տակ մեր հին հեթանոսական ավերակներն են:
Մենք կորցնելու ենք չքնաղ հայկական տարածք՝ Տիգրանաշենը: Այս գյուղն ամայացրել են, որտեղ գյուղի ոչ մի բնակիչ չունի ոչ հողի, ոչ տան վկայական: Ովքե՞ր են սրա պատասխանատուները եւ ինչ միտում ուներ, որ որեւէ գյուղացի չի ունեցել հողակտոր: Այլևս ոչ մեկը չի փորձում այստեղ հող մշակել կամ անասնապահություն անել:
Վայոց ձորում ես ունեմ անասուններ, եթե թույլ տան, ես պատրաստ եմ իմ անասնագլխաքանակը բերել այստեղ, որովհետեւ սա ցածր է և ամբողջ ձմեռ կարող եմ անասնակերի խնդիր չունենալ: Պետական մարմինները թույլ չեն տալիս»,-ասաց Տիգրան Եղոյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։