կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-11-23 14:36
Աշխարհ

Մերձավոր Արևելքում տոտալ վերակազմավորում է տեղի ունենում. Կուրղինյան

Մերձավոր Արևելքում տոտալ վերակազմավորում է տեղի ունենում. Կուրղինյան

Այն, ինչ տեղի է ունենում Մերձավոր Արևելքում, խոսում է համաշխարհային վերակազմավորման գործընթացի մասին, որում Թուրքիան խաղում է առանցքային դերերից մեկը. հայտարարել է «Ժամանակի էությունը» շարժման ղեկավար Սերգեյ Կուրղինյանը «Ռոսիա 1» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Կիրակնօրյա երեկո Վլադիմիր Սոլովյովի հետ»  հաղորդման ժամանակ:

Կուրղինյանը նշել է, որ շատ երկար ժամանակ ինքը փորձում էր իսրայելական վերնախավին հասցնել ամենապարզ երևույթի ըմբռնումը, որ Մերձավոր Արևելքում խալիֆայության շարունակական ձևավորումը նպատակաուղղված և ԱՄՆ-ի աջակցությամբ է իրականացվում: Եվ Իսրայելն ամեն կերպ հերքում է դա՝ գիտակցելով, որ եթե դա այդպես է, ապա դա կնշանակի Իսրայելի վերջը:

«Ինձ համար դժվար էր պատկերացնել, որ մի օր Իսրայելում ինչ-որ հայտնի գործիչ կասի, որ Թուրքիան աշխարհի անվտանգության գլխավոր սպառնալիքն է... Հիմա Մոսադի ղեկավարը, որն ընդհանրապես չի սիրում խոսել, ասում է, որ Միջին Արևելքում համաշխարհային անվտանգության հիմնական սպառնալիքը Թուրքիան է, իսկ Իրանը երկրորդական է, կարևոր չէ»,- ասել է Կուրղինյանը:

Ստեղծված իրավիճակում, կարծում է քաղաքագետը, սա կարող է նշանակել Մերձավոր Արևելքում գլոբալ վերակազմավորում: Ադրբեջանի և Թուրքիայի միջև չափազանց մերձեցումը`գրեթե մեկ պետության ձևավորմանը համահունչ, այս գործընթացի մի մասն է: Գործընթացի մի մասը թուրքական լարվածությունն է հունական Կիպրոսում: