|
Փոխարժեքներ
05 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.36 |
| EUR | ⚊ | € 449.01 |
| RUB | ⚊ | ₽ 4.8711 |
| GBP | ⚊ | £ 515.6 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ բանակցությունների ընթացքում նշել է Մերձավոր Արևելքի ողջ տարածաշրջանում պաղեստինա-իսրայելական հակամարտության ընդլայնման ռիսկը, նման սցենարի զարգացման դեպքում դրա պատասխանատվությունն ամբողջությամբ կընկնի ԱՄՆ-ի և Իսրայելի վրա:
Չորեքշաբթի օրը Աբդոլլահիանը պաշտոնական այցով գտնվում է Անկարայում: Իրանցի դիվանագետն իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ քննարկել է իրավիճակը Պաղեստինում, կողմերն ընդգծել են Գազայի հատվածում հրադադարի ռեժիմի հասնելու և Պաղեստինի խաղաղ բնակիչների վրա Իսրայելի հարձակումները դադարեցնելու անհրաժեշտությունը:
«ԱՄՆ-ն, որպես Գազայի դեմ ռազմական գործողությունների կողմերից մեկը, զբաղեցնում է ոչ այն դիրքը, որում կարող էր մյուսներին խորհուրդ տալ զսպվածություն ցուցաբերել հակամարտությունում։ Մերձավոր Արևելքում դիմադրության խմբերը ինքնուրույն որոշումներ են կայացնում, և եթե Գազայի անպաշտպան ժողովրդի դեմ պատերազմը անհապաղ չդադարեցվի, Մերձավոր Արևելքում ցանկացած պահի պատերազմի մասշտաբների ընդլայնման վտանգ կա: Դրա հետևանքների պատասխանատվությունն ուղղակիորեն ընկնում է ԱՄՆ - ի և Իսրայելի վրա»,-ասվում է Իրանի ԱԳՆ Telegram-ալիքում հրապարակված հայտարարության մեջ։