|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի հետ։ Այս մասին հայտնում է «Անադոլու։
Հեռախոսազրույցի ընթացքում, ըստ գործակալության, Էրդողանն ընդգծել է Պաղեստինում Իսրայելի անօրինական գործողությունների աճի պայմաններում իսլամական աշխարհի դիրքորոշումների միասնականության ապահովումը։
Թուրքիայի նախագահի աշխատակազմի կապի գրասենյակը հայտնել է, որ Էրդողանը և Ռաիսին քննարկել են թուրք-իրանական կապերը և լարվածության աճը Մերձավոր Արևելքում՝ Պաղեստինում Իսրայելի անօրինական գործողությունների ֆոնին։
Թուրքիայի նախագահը նշել է էսկալացիայի և բռնության նոր փուլերի կանխարգելման կարևորությունը, ինչին, նրա կարծիքով, հնարավոր է հասնել միայն բոլոր կողմերի ողջախոհության դրսևորմամբ։
Այս կապակցությամբ Էրդողանը կոչ է արել մեկտեղել ջանքերը՝ սրբավայրերի կարգավիճակը պաշտպանելու համար հատկապես Իսլամական համագործակցության կազմակերպության և ՄԱԿ-ի շրջանակներում: