կարևոր
5260 դիտում, 6 ամիս առաջ - 2024-04-03 12:25
Քաղաքական

Իրանին ներքաշում են Մերձավոր Արեւելքում մեծ պատերազմի մեջ

Իրանին ներքաշում են Մերձավոր Արեւելքում մեծ պատերազմի մեջ

Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Դամսկոսի դիվանագիտական թաղամասին, որտեղ գտնվում է Իրանի դեսպանատան շենքերի համալիրը, ինչի հետեւանքով ավերվել Է Իսլամական Հանրապետության հյուպատոսությունը, զոհվել է առնվազն 11 մարդ, այդ թվում՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի երկու գեներալ (Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ):

Իրանի պահապանների կորպուսը հայտարարել է՝ հարձակումը խլել է երկու գեներալների, մասնավորապես՝ Սիրիայում եւ Լիբանանում գվարդիայի հրամանատար Մոհամմեդ Ռեզա Զահեդիի եւ նրա տեղակալ Մոհամմեդ Հադի Հաջի Ռահիմիի, ինչպես նաեւ նրանց ուղեկցող հինգ այլ սպաների կյանքը:

Իսրայելը չի մեկնաբանում այս ահաբեկչական գործողությունը։ ԱՄՆ-ն իր հերթին տեղեկացրել է Իրանին, որ իրենք ոչ մի կապ չունեն Դամասկոսում իր հյուպատոսության վրա հարձակման հետ: Միեւնույն ժամանակ, Իրանը կանչել է Շվեյցարիայի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարին՝ Վաշինգտոնին «կարեւոր հաղորդագրություն» փոխանցելու համար: Դրա բովանդակությունը չի բացահայտվում, չնայած իրանական ԶԼՄ-ները գրում են, որ «Իրանը խոստացել է Իսրայելին պատասխան հարված հասցնել»: Շվեյցարացի դիվանագետին կանչելուն զուգահեռ Իրանը պահանջել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շտապ նիստ՝ կապված Դամասկոսում Իրանի հյուպատոսության շենքի վրա Իսրայելի հարձակման հետ: Ընդհանրապես, սա ինչ-որ անսովոր իրավիճակ է ԱՄՆ ներգրավվածության հետ կապված։ Ինչ է դրա հետեւում: Այս մասին Տարասովի դիտարկումը։

«Անմիջապես պետք է կոնկրետ փաստեր նշել։ Իսրայելական հետախուզությունը ցույց է տվել իր օպերատիվ հնարավորություններն ինչպես Իրանում, այնպես էլ Սիրիայում։ Մասնավորապես, Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա հարձակվելիս Իսրայելը սպասել է, մինչև հյուպատոսը դուրս գա շենքից, մինչդեռ Իրանի դեսպան Հոսեյն Աքբարին տեղում է եղել, սակայն չի տուժել։Սա հրապարակային խոստովանություն է այն մասին, որ Դամասկոսում դեսպանատան օբյեկտների նկատմամբ իսրայելական «Մոսադ» հետախուզությունը արտաքին հսկողություն է իրականացրել։ Հաջորդը հարձակումը տեղի է ունեցել իսլամական դիմադրության շարժման (ՀԱՄԱՍ) քաղաքական բյուրոյի ղեկավարի՝ Թեհրան կատարած այցից անմիջապես հետո: Վերջապես, Թել Ավիվը հրապարակայնորեն նշել է ԱՄՆ-ի հետ Իրանի անուղղակի շփումների գործոնը, ինչը մերձավորարեւելյան փորձագետները, որոնք մեջբերում են Al Jazeera - ն, դիտարկում են որպես «ինտրիգ ԱՄՆ ԿՀՎ-ի եւ բրիտանական հետախուզության MI6-ի միջեւ։ Դա անուղղակիորեն հաստատում է նաեւ Իրանի հոգեւոր առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին։

Դրանից հետեւում է, որ Իսրայելը կասկածել է, որ Իրանը ինչ-որ բան է պատրաստում Լիբանանում Հըզբոլլահի ռազմական ռեսուրսների օգտագործմամբ, որին Իրանը ԱՄՆ-ի մատուցմամբ զսպում էր իր դեմ ռազմական գործողությունների հարցում: Բայց ամենագոհացուցիչն այն է, որ իրանցի քաղաքական գործիչները դադարեցրել են գաղտնիքներ պահել, թե ինչպես է հայտնվել իրանցի պաշտոնյան NBC News-ի եթերում, որ «Իրանի եւ պաշտպանական խմբի (պրոքսի խմբի) միջեւ կապն այս տարածաշրջանում կարելի է կառավարել ՆԱՏՕ-ի օգնությամբ», սակայն ոչ այս խմբերը․ «առկա է սեփական տարբերակներ, երբ խոսքը վերաբերում է ռազմական գործողություններին»:Ընդ որում, այդ խմբերի գործունեության աշխարհագրությունը նշվում է Եմենից մինչեւ Իրաք, այնուհետեւ Սիրիա, Լիբանան եւ Գազայի հատված, որտեղ այժմ Իսրայելի հետ դիմակայության գագաթնակետն է։ Ինչ վերաբերում Է ՀԱՄԱՍ-ին, ապա այն ընդգրկված է «Իսրայելի դեմ միասնական ճակատում»,- ասում է փորձագետը:

«Ընդ որում, իրանցի հետազոտողներից մեկը եկել է այն եզրակացության, որ իր երկրի հարաբերությունները «դիմադրության խմբավորումների հետ հասել են ռազմավարական հարցերի շուրջ Ալյանսի մակարդակին՝ չներառելով այն մարտավարությունը, որը դիմադրության խմբակցություններն առաջինն են կիրառում մարտական գործողությունների վայրին մոտ լինելու պատճառով»: Մի խոսքով, Մերձավոր Արեւելքում բոլորը «պատերազմ են վարում առանց կանոնների»։ Այժմ Իրանը խոստանում է «վրեժխնդրության հարվածներ» հասցնել Կարմիր ծովով Իսրայել ուղեւորվող բոլոր նավերին», — ամփոփում է Տարասովը։

 

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի