Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պաշտպանության նախարարությունը որևէ դերակատարություն չունի պատերազմի ժամանակ զենքի մատակարարման հարցում՝ ըստ Yerkir.am-ի պատմեց ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը մամուլի ասուլիսում։
«Այն մատակարարումները, որոնք պատերազմի ժամանակ իրականացվել են Հայաստանին, իրականացրել է մեր բարեկամ երկիրը՝ Ռուսաստանը: Մինչև սեպտեմբերի 30-ը մեր երկրի վարչապետը չի զանգել ՌԴ նախագահին՝ խնդրելու աջակցություն, և Ռուսաստանն իրականացրել է զուտ իր խղճի համար, այսինքն՝ հետո մեղքի զգացում չունենալու համար»,-վստահեցրեց նա։
Նա նշեց, որ Ռուսաստանը տրամադրել է այն առավելագույնը, ինչ հնարավոր է անել և մենք պետք է շնորհակալ լինենք․ «Տվել է այն, որ մենք կյանքում չենք երազել»։
Հակոբյանն ասաց՝ պաշտպանության նախարարը պետք է հասկանա, որ պատերազմի համար նյութական միջոցները պետք է լինեն մեր պահեստներում, ոչ թե ուրիշ երկրում:
Հարցին՝ իսկ ինչո՞ւ «Իսկանդերը» չկիրառվեց, Մովսես Հակոբյանն արձագանքեց. «Իսկանդերը» կիրառվել է, բայց չեմ ասելու, թե որ տեղի վրա»:
Ավելի վաղ գրել էինք Մովսես Հակոբյանի պատմածը տիկին Աննայի՝ պատերազմի ժամանակ դերակատարության մասին։
Ավելի վաղ հայտնել էինք Հակոբյանի խոսքը, որ «Տոռ»-ի պայմանագրերը փոխել՝ «ՍՈւ-30» են առել։
Ավելի վաղ հայտնել էինք նրա խոսքը, որ 3-րդ օրը չենք ունեցել ստորաբաժանումներ, որոնք պիտի գային կռվողներին փոխարինելու։
Մինչ այդ նա տեղեկացրել էր, որ Նիկոլ Փաշինյանը կանգնեցրել է ԶՈՒ լրահամալրումը։
Ավելի վաղ հայտնել էինք Մովսես Հակոբյանի խոսքը, որ կրճատվել է 5 գունդ, փոխարենը 98 տոկոսով ավելացել է ԳՇ և ՊՆ անձնակազմը։
Մանրամասն՝ տեսանյութում․