Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի պետական սահմանների շուրջ զարգացումների վերաբերյալ սոցիալական ցանցերում տարածված տեսագրությունը, այդ զարգացումների մասին ՀՀ ՊՆ մայիստասնյոթյան հայտարարությունն առարկայնորեն գալիս են ապացուցելու, որ ի դեմս այդ գերատեսչության գլխավորի, մենք ունենք անդեմություն, պետության անվտանգային խնդիրների հետ անգամ հեռավոր առնչություն չունեցող անձնավորություն, այս մասին հայտարարություն է տարածել «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ն։
«Անհնար է երևակայել, թե վերը հիշյալ ստորացումից հետո ինչպես կարելի է նայել սեփական ենթակաների աչքերին, կրել գեներալական ուսադիրներով զինվորական համազգեստ։ Հիրավի որքան հեռատես էր սպայական այդ բարձր կոչումից ձեզ զրկած ՀՀ նախագահը, ով ամենայն խորությամբ էր ճանաչել ձեր մարդկային տեսակն ու թափանցել հոգու խորքը։
Դժվար է պատկերացնել, որ դուք հարազատ եղբայրն եք Վյաչեսլավ Վարնազիչի, մարդ, ում կյանքն ու գործունեությունը պետական անվտանգության կառույցում ամբողջությամբ եղել է նվիրում երկրին։ Լինելով սպայի բարձրագույն կոչմանը կատարելապես արժանի ղեկավար՝ ենթականերին մարտական հանձնարարության ուղարկելիս նա անհանգստությունից եռում էր յուրաքանչյուրի համար ու հիացքից փայլում, երբ հանձնարարությունն անկորուստ էր կատարված։
Ափսոս, որ մենամարտերը չեղարկված են», - նշված է հայտարարությունում։