Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
5-րդ ալիքի լրատվական ծառայության ղեկավար Արտակ Հերիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ինչ-որ բան, իրոք, սարքին չէ, ինչպես մեր արցախցի հեռուստադիտողներն են ասում՝ մարդկանց «կլխնեն խարաբ ա»
Արցախում «5-րդ ալիքի» հեռարձակումը դադարեցնելու պատճառը սկզբում «զուտ տեխնիկական» էր. Ֆրանսիայից սարք էր պատվիրվել, սարքը եկավ, անսարքությունը վերացվեց:
Հետո, պարզվեց խնդիրը «զուտ իրավական է». Արցախում հարկատուների հաշվին պետք է հեռարձակվեն կառավարության սահմանած ցանկում ընդգրկված հեռուստաալիքները, որոնց մեջ չկա «5 TV»-ն, բայց եղել է «Արարատը», որը ռեբրենդինգից հետո դարձել է «5-րդ ալիք»:
Սկզբում, երբ խնդիրը «զուտ տեխնիկական» էր, Արցախից հորդորում էին ձեռնպահ մնալ «քաղաքական շահարկումներից»:
Հետո, երբ խնդիրը զգուշորեն վերածվեց «զուտ իրավականի», Արցախից ասացին, որ «հանրապետությունում հեռարձակվող հեռուստաալիքների ցանկի վերանայումը քաղաքական շահարկումների հետևանք է» (Մեջբերումը՝ hraparak.am-ից):
Ֆրանսիացի գրող Ժան Ժիոնոն ասում էր, թե «լավ խաբելու համար էլ շատ ազնվություն է պետք»:
Արտակ Հերիքյանը տեղադրել է նաև «Ապառաժ»-ի «Քաղաքական երանգավորմամբ խափանված եթեր՝ զուգորդված իրավական պատրվակներով» հոդվածի հղումը: