|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
ԱԺ ամբիոնից ելույթ ունենալով՝ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը ՍԴ դատավորի թեկնածու Արտակ Զեյնալյանին ներկայացրել է դրական գնահատական, ընդգծելով նրա մասնագիտական փորձը, ազգային արժեհամակարգին նվիրվածությունը և Սահմանադրական դատարան բազմիցս դիմելու փաստը։
Միաժամանակ, Մինասյանը շեշտադրել է մի քանի սահմանադրական ինստիտուտների՝ մասնավորապես Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու և բարեգործության դերի ու պաշտպանության կարևորությունը՝ մատնանշելով գործող իշխանությունների կողմից այդ ինստիտուտների «հետևողական ոտնահարումը»։
Նա քննադատել է եկեղեցու նկատմամբ իշխանական դաշտից հնչող միջամտություններն ու անարգանքները, հիշեցնելով՝ «եկեղեցին սոսկ կրոնական կառույց չէ, այլ ազգային ինքնության պաշտպան»։
Բացի այդ, Մինասյանը խիստ քննադատությամբ անդրադարձել է Սամվել Կարապետյանի գործին՝ այն որակելով որպես իշխանության կողմից «բարեգործության նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդում»։
Մինասյանը կոչ է արել Սահմանադրական դատարանի նոր կազմին «չհարմարվել օրվա քաղաքական քիմքին», այլ պաշտպանել Սահմանադրությամբ երաշխավորված ինստիտուտները։
Մանրամասն՝ տեսանյութում։