կարևոր
3487 դիտում, 4 ամիս առաջ - 2024-07-12 13:32
Քաղաքական

Մեր այսօրվա խնդիրները հենց նրանում են, որ հայրենիքի պաշտպանին հռչակել են զուտ վարձու աշխատողի, իսկ նրա ծառայությունը գնահատում են զուտ աշխատավարձի ձևով․ Տիգրան Աբրահամյան

Մեր այսօրվա խնդիրները հենց նրանում են, որ հայրենիքի պաշտպանին հռչակել են զուտ վարձու աշխատողի, իսկ նրա ծառայությունը գնահատում են զուտ աշխատավարձի ձևով․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.

«Ցանկացած զինծառայողի մահվան դեպք իմ համար անձնական ողբերգություն է: Երեկվա 3 միջադեպերի մասին հաղորդագրություններն ամբողջ օրն ինձ ներքին ալեկոծությունների մեջ են պահել ու հիմա էլ շարունակում են:

Վթարներ, մահվան ելքով պատահարներ: Մի այլ ողբերգություն էլ հրապարակվող-չհրապարկվող «ռազբոռկաներն» են, զորամասում «բազառների» գնացող հաշիվ պահանջողները և այլն:

Վերջերս իշխող կառավարիչն ասում էր` ժողովուրդը բանակը սրբացրել է` դրանից են մեր խնդիրներն ու պարտությունները:

Այո´, բանակը սրբությունը և ճիշտ է արել ժողովուրդը, որ այն սրբացրել է, որովհետև բանակաշինության հիմքում սրբազան գաղափար է` պաշտպանել հայրենիքն ու հային, անհրաժեշտության դեպքում` կյանքի գնով:

Գիտակցված այս առաքելությունը ստանձնող մարդը երկրի համար ամենաթանկն ու արժանավորն է:

Մեր այսօրվա խնդիրները հենց նրանում են, որ հայրենիքի պաշտպանին հռչակել են զուտ վարձու աշխատողի, իսկ նրա ծառայությունը գնահատում են զուտ աշխատավարձի ձևով` համարելով, որ մեծ բան են անում այն մարդկանց համար, ովքեր օրուգիշեր կյանք են տալիս երկրի պաշտպանության համար:

Եվ վերջում, չեմ հոգնի կրկնելուց` այո´, բանակը սրբություն է:

Խոնարհումս հայրենիքի պաշտպանության համար նահատակված մեր բոլոր հայրենակիցներին:

Փառք ու պատիվ բոլոր նրանց, ովքեր արժանապատվությամբ կատարում են իրենց առաքելությունը` պաշտպանում իրենց երկիրը»: