Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղեկալ Մովսես Հակոբյանը ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովում «Նախազորակոչային պատրաստության և զորակոչի կազմակերպման խնդիրները» թեման քննարկելիս հայտարարել էր, որ ինչպես միշտ, այս տարի էլ զորակոչի կազմակերպման ընթացքն իրենց ուշադրության կենտրոնում է, այդ թվում` զորակոչիկների բժշկական ստուգման աշխատանքները:
Լրագրողների դիտարկմանը, որ առ այսօր բանակ են զորակոչվում առողջական լուրջ խնդրներ ունեցող երիտասարդներ, Մովսես Հակոբյանը պատասխանեց. «Սխալվելը բոլոր դեպքերում բացառված չէ: Այդ պարագայում կրկնակի բուժզննում է տարվում, եթե անհրաժեշտ է` բուժում են, եթե պիտանի չէ՝ զորացրում են բանակից»:
Անդրադառնալով, այն հանգամանքին, որ շատ երիտասարդներ հենց զինվորական ծառայության ժամանակ են հիվանդություններ ձեռք բերում, ասաց, թե ինչպես հասարակության մեջ, այնպես էլ բանակում մարդիկ հիվանդանում են: Հակոբյանը վստահեցրեց, որ բանակում բուժօգնությունն ավելի պատշաճ է իրականացվում, քան այլ բուժհաստատություններում:
«Միանշանակ կարող եմ վստահեցնել, որ բուժսպասարկման վիճակը բանակում բավական բարձր մակարդակի վրա է: Հասարակության որևէ մի տեղ նման բուժապահովում չկա, ինչպես բանակում: Մարդիկ կարող են հիվանդանալ: 10 կամ 15 տարվա հետ համեմատեք, տեսեք, որ նվազել է: Այնպիսի վիճակ է, որ հիվանդությունների պատճառով կորուստներ չունենք, բայց եթե զինվորը հիվանդանում է, բուժում ենք, նոր զորացրում բանակից»,- եզրափակեց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալը: