Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական, «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Դավիթ Տոնոյան, տեսա՞ր, Նիկոլը քեզանից պոկեց Հ1-ի հարցազրույցը, իսկ հիմա տեսնելով քո նկատմամբ քննադատությունը, համարում է, որ գործդ արել ես, էլ իրեն չես կարող օգտակար լինել։
Այդ նպատակով Անդրանիկ Քոչարյանին ուղարկեց ասուլիսի՝ փորձեց իր զանգվածին ուղղորդել նոր ցելով՝ պաշտպանության նախարարով։
Ընկերներս հետս վիճում են, երբ ուզում եմ փրկել ձեր՝ քո և Օնիկ Գասպարյանի հեղինակությունը, բայց մեկ է՝ համարում եմ, որ դուք դեռ շանս ունեք փրկելու ձեր և զինված ուժերի պատիվն ու արժանապատվությունը։
Երանի եմ տալիս այն ժամանակներին, երբ իմ խորհուրդներով, վերլուծություններով, տեղեկանքներով օգտակար էի լինում բանակին։
Իսկ հիմա երկրի օրակարգը փոխվել է՝ հայրենիք կորցրեցինք, պատասխանատուներին պետք է շտապ հեռացնենք, իսկ դուք այդտեղ ուղղակի իրավունք չունեիք, չունեք կրավորական կեցվածք ընդունել, առավել ևս՝ պաշտպանել այն մարդուն, ում քայլերի անդառնալի հետևանքների մասին շատ լավ գիտեք։
Օնիկ Գասպարյան, ի դեպ, Նիկոլի գլխավոր ցելերից մեկն էլ դու ես, ամեն ինչ կանի այս ամենը ձեր, ձեր ծառայակից ընկերների գլխին ջարդելու և բանակը հեղինակազրկելու համար։
Հիմա դուք վերջապես պետք է գործեք, հակառակ դեպքում լավ գիտեք, թե որտեղ կհայտնվեք և ինչ կարգավիճակում։
Տղերք, ձեզ պատմությունը, սերունդները չեն ներելու, հաստատ իմացեք»։