Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Մեր տղերքի աճյունների շուրջ ստեղծված այս սարսափելի իրավիճակում անընդհատ մտքիս պաշտպանության նախարարի ու ԶՈՒ գլխավոր շտաբի պետի լռությունն է։
Ինձ պետք չէ լսել այս գերատեսչությունների մի քանի էջանոց պաշտոնական հաղորդագրությունները, թե՝ գիտե՞ք, դրա պատասխանատուն, օրինակ՝ առողջապահության նախարարությունն է կամ այս կամ այն բժշկական կենտրոնը։
Այս մարդիկ՝ ժամկետային, պայմանագրային, սպա, պահեստազորային, թե կամավորական, ճակատում են եղել կամ այնտեղ մեկնել ձեր հրամաններում, դուք եք այդ մարդկանց պատասխանատուն, թե՛ խաղաղ պայմաններում, և թե՛ պատերազմում։
Փաշինյանի ու իր նեղ խմբակի մասին ամեն ինչ ասվել է՝ նրանց մասով ամեն ինչ պարզ է, բայց մեկ է՝ ես որևէ ձևով չեմ կարողանում հասկանալ պաշտպանական գերատեսչության, նրա առանձին դեմքերի լռությունը։
Ետ ինչքա՞ն թանկ է ձեր համար պաշտոնը, որ ձեր լռությամբ անարգում եք բանակը։
Դավիթ Տոնոյան, Օնիկ Գասպարյան, իսկ դուք ոչինչ չունե՞ք ասելու։ Թե՞ մտածում եք, որ եթե այս պահին պաշտոն չեք զբաղեցնում տղերքի այս վիճակի մասով պատասխանատվություն չունեք։ Թե՞ ձեր համար մեկ է այս ամենը, ասեմ իմանաք՝ այդպես է ստացվում։
Հենց միայն ձեր լռությունն ամեն ինչ ասում է ձեր, ձեր ապրածի և չապրածի մասին, ձեր խղճի ու արժանապատվության մասին»։