Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հանդիպել է տաքսու վարորդների հետ: Նրանք բողոքում են գազի ու մթերքի թանկացումներից, կայանատեղիների սակավությունից: Քննարկվեցին մարդատար տաքսի մեքենաներով ուղևորափոխադրումների ոլորտը կանոնակարգող օրենքներում և լիցենզավորման կարգում իրականացված փոփոխությունները:
Հանդիպման ընթացքում Գագիկ Բեգլարյանը տեղեկացրեց, որ, ՀՀ կառավարության որոշման համաձայն, այսուհետ ֆիզիկական անձինք կարող են մեկ ավտոմոբիլով տաքսի ծառայություն մատուցել՝ առանց գրանցվելու պետական ռեգիստրում: Հանվել է դեղին համարանիշների պահանջը: Դրա փոխարեն համապատասխան ներդիրը կփակցվի մեքենայի դիմապակուն: Հանվել է ամենօրյաբուժժզննում և տեխզննում իրականացնելու պահանջը, որի արդյունքում վարորդները խնայում են 10000-15000 դրամ: Կրճատվել է լիցենզիայի տրամադրման ժամկետը` նախկին 30 օրվա փոխարեն սահմանվել է 7 օր:
«Եթե մենք չկարողանանք բավարարել ձեր տված հարցերին, նշանակում է, որ օրենքն անարդյունավետ է: Բայց փորձը ցույց է տվել, որ օրենքը ծառայում է նպատակին: Սա միակ օրենքն է, որը ծնված է ձեր կողմից, լուծում է ձեր կողմից բարձրացված տարբեր խնդիրներ»,- ասաց Գագիկ Բեգլարյանը:
Վարորդներն էլ ներկայացրեցին իրենց պահանջները. «Պրոսպետկից մի փոքր հատված գնալու համար պիտի գնանք, Ձկան խանութի մոտ հասնենք ու հետ գանք, 30 տոկոսով ավելի գազ ենք ծախսում այդ ժամանակ, որովհետև կայանատեղի չկա: Իսկ բոլոր կայանատեղիներում էլ ջիպեր են կանգնած: Իմ համար էդ ջիպն ընդամենը փոխադրամիջոց է, բայց առաջին գծերում են կանգնեցնում: Կարմիր գծերն էլ մի կողմից քաշեցին, արդյունքում` տուգանվում ենք, դա չնչին գումար չի, ցանկացած քայլափոխի կարող ենք տուգանվել»:
«Դուք դուխ էլ ունեք, լիազորություն էլ ունեք, խի՞ չեք ջիպերին հանում կայանատեղերից, որտեղ պետք է տաքսիները կանգնած լինեն»,- հարցրեց վարորդներից մեկը: Նախարարն էլ նշեց, որ ինքը երբեք նման տեսարանի չի հանդիպել:
Տաքսիստներից մեկն իր ելույթի ժամանակ վրդովված նշեց, որ այն քառակի ավելացնում է իրենց ծախսերը, ինչին ընդդիմացավ նախարարը` ասելով, թե պետք չէ նման մեկնաբանություն տալ, քանի որ օրենքն անհատ ձեռներեցների համար կրճատել է ծախսերը: «Դուք ընենց եք ձևակերպում օրենքը, ոնց ձեզ է պետք»,- հայտարարեց Բեգլարյանը և հավելեց, որ անհատ ձեռներեցների համար օրենքը 4 անգամ թեթևացրել է բեռը: