Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանը գրում է.
«Այն, որ պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու դիմաց դատական կարգով կլոր գումարներ պահանջելը մեզանում վերածվելու էր արատավոր պրակտիկայի, դեռ 15 տարի առաջ էի կանխատեսել: Էլ ավելի զավեշտալի է, որ 2 տարի առաջ խորհրդարանը դա էլ բավարար չհամարեց և գնաց այդ գումարները կտրուկ ավելացնելու անմիտ ճանապարհով:
Նախ, օրենսդիրը գումար նախատեսելով, այնուամենայնիվ, այն դիտարկել է ոչ թե որպես ՏՈՒԳԱՆՔ, ԱՅԼ ԸՆԴԱՄԵՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ, որպիսի պարագայում անհասկանալի է դառնում, թե այդ ի՞նչ հաշվարկի արդյունքում է մարդու պատվին ու արժանապատվությանը պատճառված վնասը գնահատվում հենց ԿԼՈՐ ԳՈՒՄԱՐՈՎ, արդյո՞ք այդ գումարը փարատում է պատճառված վնասը, եթե՝ այո, ապա ինչպե՞ս է այն ծախսվելու, որ վերականգնվի խաթարված արժանապատվությունը:
Վերջապես, օրենսդիրը իրավունքի պաշտպանության առաջնահերթ միջոց է համարել հրապարակայնորեն ներողություն խնդրելը, նույն լրատվության միջոցով դատավճիռը հրապարակելը, ինչո՞վ է սա անբավարար:
Հ.Գ. Կտրականապես դեմ եմ վիրավորանքին և զրպարտանքին, այն մեզանում հասկանալի պատճառներով անբնական աճ է գրանցել, սակայն դժվար է պատկերացնել, որ դրա դեմ «աշխատող» ձևը իբր կլորիկ գումարներ գանձելով, ֆինանսական ծանր դրության մեջ դնելով, ըստ էության՝ պատժելն է...»։