|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն պաշտոնից հեռանալու վերաբերյալ իր ելույթում խոսել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ իր հարաբերությունների մասին:
«Նախագահի հետ եղբայրական անձնական հարաբերություններ ունեմ: Ես այս եղբայրությունն ամեն ինչից վեր եմ դասել: Վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնում էլ, ԱԳ նախարարի պաշտոնում էլ ես այս հարաբերությունը առաջնահերթություն եմ համարել: Մինչև վերջին շունչս շարունակելու եմ նրա հետ իմ հավատարիմ հարաբերությունները: Ոչ ոք ինձնից նրա հասցեին ուղղված վատ խոսք երբևէ չի լսելու: Նրա պատիվն իմ պատիվն է, նրա ընտանիքը` իմ ընտանիքը»,- հայտարարել է նա:
Դավութօղլուն քիչ առաջ հայտարարել է, որ «Արդարություն և զարգացում» կուսակցության արտահերթ համագումարին կուսակցության ղեկավարի պաշտոնում իր թեկնածությունը չի առաջադրելու, ըստ այդմ՝ հեռանալու է նաև վարչապետի պաշտոնից։
Ավելի վաղ հաղորդվել էր Թուրքիայի վարչապետ Դավութօղլուի և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև առկա հակասությունների մասին։
Ռեջեփ Թայիփ Էրդողանն արդեն անդրադարձել է պաշտոնից Դավութօղլուի հեռանալուն՝ նշելով, որ դա նրա որոշումն էր։ «Պարոն Ահմեդ Դավութօղլուի անձնական որոշումն էր, բարին լինի»,- ասել է նա։