|
Փոխարժեքներ
18 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի կարող խուսափել դատարանից՝ իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար: Այս մասին նոյեմբերի 10-ին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն:
«Մենք համաձայն չենք, որ այս հանցագործության մեջ ներգրավված անձինք, հատկապես՝ Թրամփը՝ որպես գլխավոր մեղավոր, կարող են անձեռնմխելիություն ստանալ և խուսափել քրեական հետապնդումից՝ միջազգային իրավունքին համապատասխան»,- ISNA գործակալությունը մեջբերում է նրա խոսքերը:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի էլիտար ստորաբաժանումների ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանին սպանվել է 2020-ի հունվարի սկզբին Իրաքում ԱՄՆ օդային հարվածի արդյունքում: